ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ

Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ
29.07.2018 | 01:56

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի պնդմամբ, Քոչարյանը որևէ մեղք չի գործել: «Մենք որևէ մեղք չենք գործել, Ռոբերտ Քոչարյանը մեղքի որևէ զգացողություն չունի: Նա Հայաստան է վերադարձել հանգիստ խղճով, որևէ գործընթացից չի խուսափել»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սողոմոնյանը: Նա ասաց նաև, որ շատ շուտով Քոչարյանը հայտնվելու է ազատության մեջ, քանի որ «մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ»։

Դիտվել է՝ 5735

Մեկնաբանություններ